News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Լուիզիանա նահանգի իշխանությունները նախազգուշացրել են բնակիչներին կիրակի սպասվող հորդառատ անձրեւների եւ հնարավոր տորնադոյի մասին, որոնց իր հետ բերել է Բարրի անունով տրոպիկական փոթորիկը. այս պահին նկատվում են ջրհեղեղի  հսռակ նշաններ, հաղորդում է AFP-ը:

Ներկայումս չեղարկվել են Նոր Օրլեան նահանգի խոշորագույն քաղաքի օդանավակայանի բոլոր չվերթները, հազարավոր մարդիկ տարհանվել են իրենց տներից, եւ հազարավոր բնակիչներ զրկվել են էլեկտրամատակարարումից:

Նահանգի ամբողջ տարածքում ուժգին քամիների պատճառով կոտրվել են ծառեր եւ ճանապարհային նշաններ, իսկ ջրի մակարդակը որոշ շրջաններում հասել է 60 սանտիմետրի:

Նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը հայտնել է, որ փոթորիկը կուժգնանա կիրակի:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր արտակարգ դրություն Լուիզիանա նահանգում Բարրի անունով տրոպիկական փոթորկի պատճառով: Նա հանձնարարել էր դաշնային ծառություններին հնարավոր բոլոր ջանքերը գործադրել տարերքի հետեւանքները հաղթահարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ