News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
USD
476.68
EUR
537.65
RUB
7.61
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները և Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները հուլիսի 13-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Աշտարակ քաղաքում։ Այդ ընթացքում ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են Աշտարակի Երևանյան խճուղով ընթացած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ճանապարհային ոստիկանները նկատել են, որ մեքենայի վարորդն ու ուղևորներից մեկը տեղերով փոխվել են, և ուղևորը ներկայացել է որպես վարորդ։ Ճանապարհային ոստիկանները պահանջել են, որ իրական վարորդը ներկայացնի համապատասխան փաստաթղթեր։ Այդ ընթացքում մեքենայում գտնվող ուղևորներից մեկը իջել է «Ֆորդից», վիճել ճանապարհային ոստիկանների հետ, դիմադրություն ցույց տվել, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և բռնություն է գործադրել նրանց նկատմամբ։

Միջադեպի վայր եկած Աշտարակի բաժնի ծառայողները և ճանապարհային ոստիկանները այդ տղամարդուն և մեքենայի իրական վարորդին բերման են ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Դիմադրություն ցույց տված տղամարդը ձերբակալվել է։

Ստուգվել է մեքենայի վարորդի սթափության աստճանը. նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ քաղաքացին կալանվել է Վրաստանում Ռուսաստան ռադիոակտիվ նյութեր տեղափոխելու փորձի պատճառով (ֆոտո)
«Սադախլոյում» Հայաստանի քաղաքացի է կալանվել...
Լյուբերցիի քրեական «հավաքում» կալանվել է 32 մարդ, այդ թվում Ասլան Ուսոյանի թոռը
Կալանվել է Ասլան Ուսոյանի թոռը...
Արտաշատում պահեստից գողացել են 26 արկղ թունաքիմիկատ. Կասկածյալներից մեկը անչափահաս է
Արտաշատի ոստիկանները բացահայտել են թունաքիմիկատների պահեստից կատարված գողության դեպքը...
Մտել էր պատուհանից ու գողություն արել․ 100 հազար դրամը ծախսել է բուքմեյքերական խաղասրահներում
Կումայրիի ոստիկանների բացահայտումը...
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է
Իրականացված անձնական խուզարկությամբ նրանցից մեկի՝ 27-ամյա երիտասարդի պայուսակի միջից հայտնաբերվել է 5 հատ պոլիէթիլենային փաթեթ…
«Արմենիա» ԲԿ-ում դանակահարված 32-ամյա տղամարդ է մահացել
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն…
Ամենաշատ