News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ԻԻՀ-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի ծրագրերը տապալվել են, հաղորդում է Tasnim-ը:

Շիրվան քաղաքում իր ելույթի ժամանակ Իրանի նախագահն ընդգծել է, որ չնայած 14 ամիս շարունակ Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցներին՝ իրանյան ժողովուրդը կայուն դիմադրել է եւ չի հանձնել իր դիրքերը:

«14 ամիսների ընթացքում աշխարհում խոշորագույն տնտեսական եւ ռազմական ուժը գործադրել է շատ կոշտ պատժամիջոցներ Իրանի նկատմամբ: Եթե այդ պատժամիջոցները կիրառվեին ցանկացած այլ ժողովրդի դեմ, դրանք կկործանեին այդ ժողովրդին, սակայն իրանցիները կայուն են»,-հայտարարել է Ռոուհանին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կառավարությունը պարտություն է կրել բոլոր ուղղություններով, որոնք ընտրել էր իրանյան ժողովրդին հարվածելու համար:

Նա հավելել է, որ ՄԱԿ-ում եւ ՄԱԳԱՏԷ-ում ոչ մի երկիր չի վստահում Իրանի դեմ արված ԱՄՆ-ի հայտարարություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ