News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոնգրեսի կին դեմոկրատ անդամների հասցեին արած արտահայտությունների համար, որոնք այլ երկրների ծագում ունեն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մինչ այդ Թրամփը Թվիթերում գրել էր, որ «առաջադեմ» կին դեմոկրատները Կոնգրեսից, որոնք եկել են այլ երկրներից, որոնց կառավարությունները «լիակատար աղետ են, ամենավատը, ամենակոռումպացվածը եւ ամենաանկարողը ողջ աշխարհում, հիմա բարձրաձայն հայտարարում են ԱՄՆ մարդկանց, Երկրագնդի վրա ամենամեծ ու ամենաուժեղ ազգին, թե ինչպես է պետք կառավարել կառավարությունը»։

«Ինչո՞ւ չեն գնում հետ ու չեն օգնում վերականգնել լիովին ավերված ու հանցագործությամբ լցված այն վայրերը, որտեղից եկել են, իսկ հետո գան ու ցույց տան մեզ, թե ինչպես է պետք անել դա... Ես կարծում եմ, (Ներկայացուցիչների պալատի նախագահ) Նենսի Փելոսին երջանիկ կլինի անվճար ուղեւորություններ կազմակերպել»,- գրել է Թրամփը։

Ի պատասխան՝ Փելոսին Թվիթերում գրել է, որ «չի ընդունում Դոնալդ Թրամփի ալյատյաց մեկնաբանությունները, որոնցով կարելի է բաժանել ազգը»։

Դեմոկրատներին, ընդհակառակը, Թրամփի ասածները միավորել էին։ Իր գրածում Թրամփը չէր ճշգրտել, թե ում են ուղղված իր խոսքերը, սակայն դրանց գրեթե անմիջապես արձագանքել են Կոնգրեսի՝ միգրանտների իրավունքները պաշտպանող անդամները, որոնց մեջ են Ալեքսանդրիա Օկազիո-Կորտեսը, Ռաշիդա Թլաիբը, Իլհան Օմարը։ Նրանք բոլորն էլ Թվիթերում գրել են, որ «երկիրը, որտեղից նրանք եկել են, եւ երկիրը, որին երդում են տվել, ԱՄՆ-ն է»։

ԱՄՆ նախագահի հասցեին քննադատությամբ հանդես են եկել Դեմոկրատական կուսակցության այլ անդամներ եւս։ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, օրինակ, ասել է, որ ԱՄՆ-ը նաեւ նրանց երկիրն է, ում քննադատել է Թրամփը, իսկ ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը Թրամփին անվանել է  «ռասիստ» եւ կոչ է արել միավորվել՝ բոլորի համար հավասարության հասնելու նպատակով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ