News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Լոռու մարզում երեկ` հուլիսի 14-ին, տեղի ունեցած քարաթափման հետեւանքով տուժած 35–ամյա Վարդան Մկրտումյանի վիճակը ծանր կայուն է, նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

 Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։

Տղամարդը հիավանդանոց է տեղափոխվել  գլխուղեղի կանտուզիայով, թոքի սալջարդով եւ այլ վնասվածքներով։ Այժմ նրան հետազոտում են՝ վնասվածքների աստիճանը պարզելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ–ում հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի էր ունեցել քարաթափում:

Քարաթափման հետեւանքով վնասվել է ճանապարհով երթեւեկող ավտոմեքենան, որի ուղեւորները՝  Վանաձորի բնակիչներ 35-ամյա Կարինե Գալստյանը եւ նրա 12-ամյա դուստրը`Լիլիա Մկրտումյանը մահացել են,  իսկ ընտանիքի հայրը` 35-ամյա Վարդան Մկրտումյանը տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ուկրաինացիներին Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ
Ուզում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին…
Մահվան ելքով վրաերթ Երեւանում. 63-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է
Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ…
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գծանցումում «Կամազ»-ը բախվել է ավտոմատ ուղեփակոցին
Բեռնատարի վարորդը, Գորիս քաղաքի բնակիչ Գ.Ա.-ն, անտեսելով լուսացույցի արգելող և ճանապարհային նշանները…
Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ
Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր...
Երեւան-Մեղրի ճանապարհին խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված «ԶԻԼ»-ը մոտ 70 մետր գլորվել է ձորը
Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա...
Ազատության պողոտայում BMW-ն հայտնվել է պատի և ծառի արանքում, ապա բռնկվել. վարորդը այրվածքներ է ստացել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ...