Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Մելիքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չհերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը, որ  Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատանը տեղադրված է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կիսանդրին:

Նա հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել փաստը, որ մեկ այլ քանդակում արքեպիսկոպոսը «մարմնավորում է» Մաշտոցին եւ կանգնած է Տրդատ թագավորի եւ Գրիգոր Լուսավորչի կողքին:

Խնդրանքին՝ որեւէ կերպ մեկնաբանել լուրը, հաստատել կամ հերքել այն, տեր Վահրամն ասաց. «Այս լուրը չեմ մեկնաբանի, անիմաստ եմ գտնում նման նյութերի անդրադառնալ»։

Հարցին, թե եղե՞լ է ինքն արդյոք Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատանը եւ տեսել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կիսանդրին, նա հաստատեց, որ եղել է, սակայն հրաժարվում է որեւէ մեկնաբանություն տալ։ «Իմաստ չմ գտնում մեկնաբանել նման անիմաստ բաները»,-եզրափակեց նա։

Նշենք, որ համաձայն մամուլի հրապարակումների՝ Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատանը տեղադրված է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կիսանդրին: Մեկ այլ քանդակում արքեպիսկոպոսը «մարմնավորում է» Մաշտոցին եւ կանգնած է Տրդատ թագավորի եւ Գրիգոր Լուսավորչի կողքին: