News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ երկիրը մեծ տնտեսական հաջողություններ է գրանցում՝ հակառակ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ, կատարում է կենտրոնական բանկի գործառույթները) ղեկավար Ջերոմ Փաուելի քաղաքականության, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հիանալի լուծում ենք հարցերը տնտեսական առումով՝ որպես թիվ մեկ երկիր, չնայած ԴՊՀ հնացած քաղաքականության տոկոսադրույքների եւ քանակային խստացումների ծրագրի,- գրել է նա երկուշաբթի գիշեր իր Թվիթերում։- Մենք աճելու տեղ ունենք»։

Թրամփը վերջին ժամանակներս մշտապես քննադատում է ԴՊՀ քաղաքականությունը եւ նրա նախագահ Ջերոմ Փաուելին։ Նախագահն ու նրա խորհրդականները բազմիցս ԿԲ-ին կոչ են արել նվազեցնել բազային տոկոսադրույքը, ինչպես նաեւ հրաժարվել քանակային խստացումների ծրագրից ու անցնել որակյալ մեղմման քաղաքականության։ Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահը դիտարկում է ֆինկարգավորիչի նախագահի հրաժարականի հնարավորությունը։ Սպիտակ տան ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ նախագահը հարգում է ԴՊՀ անկախությունը եւ մտադիր չէ միջամտել նրա որոշումներին։

Իր հերթին, հուլիսի 10-ին ԴՊՀ նախագահ Ջերոմ Փաուելը հանդես է եկել հայտարարությամբ, որ կհրաժարվի կամովին հեռանալ պաշտոնից, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի հեռացնել նրան։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ