News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սննդաբանները ծղրիդների,շերամի որդերի, մրջյունների եւ այլ միջատների մարմնում մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ եւ այլ օգտակար նյութեր են հայտնաբերել:  Դրանով նրանք մսին ավելի սննդարար եւ օգտակար փոխարինող կդառնան:  Գիտնականներն այս մասին հաղորդում են Frontiers in Nutrition ամսագրում:

«Բոլորը վաղուց հասկանում են, որ միջատներն ապագայում մեզ համար սպիտակուցի, հագեցած ճարպաթթուների, հանքային  նյութերի, վիտամինների եւ բջջաթաղանթի հիանալի աղբյուր կդառնան: Ընդ որում, ոչ ոք չի ստուգել՝ կկարողանան արդյոք փոխարինել նարնջի հյութը եւ ձիթայուղը, ինչպես նաեւ հակաօքսիդանտների այլ աղբյուրները», —պատմում է Տերամոյի համալսարանից Մաուրո Սերաֆինին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միջատները եւ այլ հատվածոտանիները Երկրի վրա գոյություն ունեցած  անողնաշարավորների ամենահին դասն են:

Նրանց առաջին ներկայացուցիչները Երկրի առաջնային օվկիանոսի ստվարաշերտում հայտնվել են մոտ 400 մլն տարի առաջ եւ նրանք բավականին երկար ժամանակ գերիշխել են ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում, որտեղ առաջինն են հայտնվել բազմաբջիջ կենդանիների շրջանում:

Այսօր Երկրի վրա ապրում է միջատների մոտ 10 մլն տեսակ, որոնք առկա են մոլորակի բոլոր մայրցամաքներում եւ զբաղեցնում են բնապահպանական խորշերը եւ բնակության միջավայրերը: Նրանց ընդհանուր քաշը, ըստ հետազոտողների վերջին տվյալների, մոտ 17 անգամ ավելի մեծ է, քան Երկրի բոլոր մարդկանց քաշը եւ 8 անգամ ավելի մեծ, քան բոլոր կովերի եւ խոզերի քաշը:

«Երկրի բնակիչների առնվազն երկու միլիարդը կանոնավոր կերպով սննդում միջատներ է օգտգագործում: Մեզ մնում է համոզել մնացած 6 միլիարդին, որ դա այնքան էլ վատ գաղափար չէ: Եթե մարդիկ հասկանան, որ նրանց համար շահավետ եւ օգտակար է դրանք ուտելը, մենք ստիպված չենք լինի որեւէ մեկին հարկադրել բազմաթիվ կլիմայական եւ բնապահպանական խնդիրներ լուծելու համար», — շարունակում է գիտնականը:

Սերաֆինին եւ նրա գործընկերները փորձել են նման ակնհայտ դրական կողմ գտնել միջատներից կազմված դիետայում՝ ուսումնասիրելով ինչ օգտակար նյութեր են պարունակում  Հարավարեռւելյան Ասիայում տարածված ուտելի անողնաշարավորների բազմաթիվ հայտնի տեսակները: Նրանց թվում են հայտնվել ոչ միայն ծղրիդները, մրջյունները եւ այլ տարածված միջատները, այլեւ էկզոտիկ արարածները՝ մորմերը, կարիճները եւ ջրասարդերը:

Պարզվել է, որ միջատների եւ այլ անողնաշարավորների տարբեր տեսակները, չնայած համանման կալորիականությանը, շատ են տարբերվել այդ իմաստով:

Օրինակ մորմերը եւ կարիճները, չնայած Թաիլանդում եւ այլ երկրներում տարածվածությանը գրեթե չեն պարունակում մարդու օրգանիզմում վտանգավոր ռեակցիաները ճնշող նյութեր:

Մյուս կողմից պարզվել է, որ սովորական ծղրիդները, մրջյունները, ինչպես նաեւ կնճիթավոր ճպուռները, շերամի որդերը եւ աֆրիկյան թիթեռները չափազանց օգտակար են: Դրանք երկու անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ են պարունակել, քան նարնջի հյութը եւ ձիթայուղը:

Եթե անգամ դրանք հավասարեցվեն հյութի հետ ջրի քանակով, միջատներից ուտեստները, ինչպես նշում է Սերաֆինին, միեւնույն է վիտամին C-ի, պոլիֆենոլների եւ այլ հակաօքսիդանտների համադրելի քանակություններ կպարունակեն:

Մյուս կողմից գիտնականը խստովանում է, որ այդ մոլեկուլների բնույթը դեռեւս մանրամասն ուսումնասիրված չէ, ինչը թույլ չի տալիս ասել, թե որքան ակտիվորեն են դրանք ներծծվելու աղիքներում եւ ներթափանցելու  մարդու բջիջներում: Հետազոտողները հույս ունեն, որ կենդանիների վրա եւ կամավորների մասնակցությամբ փորձերը կօգնեն գտնել այդ հարցի պատասխանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ