News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ կալանավորվել է:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019թ. հուլիսի 12-ին ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով բերման են ենթարկվել Երեւան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1992 եւ 1996թթ.:

Իրականացված անձնական խուզարկությամբ նրանցից մեկի՝ 27-ամյա երիտասարդի պայուսակի միջից հայտնաբերվել է 5 հատ պոլիէթիլենային փաթեթ՝ բյուրեղանման զանգվածի պարունակությամբ` յուրաքանչյուրը 0.45 գրամ, 0.67 գրամ, 0.43 գրամ, 0.42 գրամ եւ 0.45 գրամ կշռով, եւս 11 հատ փաթեթ էլ՝ դեղնականաչավուն նյութի պարունակությամբ՝ ընդհանուրը 10.27 գրամ կշռով:

Բացի այդ, վերջինիս կողմից շահագործվող ավտոմեքենայում հայտնաբերվել է եւս 2 հատ փաթեթ՝ բյուրեղանման զանգվածներով՝ 0.44 գրամ եւ 0.69 գրամ կշռով:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի  բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որը 2019թ. հուլիսի 13-ին ստացվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին եւ ընդունվել է վարույթ: 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատատոքսիկոքիմիական եւ դատաքիմիական փորձաքննություններ:

Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ փաթեթներում առկա բյուրեղանման զանգվածը հանդիսանում է «մեթամֆետամին», իսկ դեղանականաչավուն զանգվածը՝ «մարիխունա» տեսակի թմրամիջոցներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 1992թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

 

 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ