News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նկատել եմ, որ մեկ-մեկ ճիշտ չի հասկացվում, թե իրականում ինչով է զբաղվում Քաղավիացիայի կոմիտեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

Նրա խոսքով, շատերը կարծում են, որ քաղավիացիայի կոմիտեն զբաղվում է ավիատոմսերի գներով, սակայն դա այդպես չէ. «Մենք կանոնակարգում ենք օդային տրանսպորտի ոլորտը՝ համապատասխան միջազգային ստանդարտների: Թռիչքային անվտանգությունն է մեր հիմնական գործառույթը: Մենք ենք պատասխանատու մարմինը, որը միջազգային նոր ստանդարտները պետք է բերենք հայկական շուկա: Նաեւ մենք ենք թույլտվությունները տալիս ավիաընկերություններին, որոնք կարող են չվերթներ իրականացնել Հայաստան: Մենք չենք համոզում, որ իրենք գան, ճիշտ է ես այդ գործով զբաղվում եմ, բայց մենք ուսումնասիրում ենք՝ արդյոք թռիչքային անվտանգության բոլոր չափանիշներին բավարարում է, թե ոչ, նոր տրամադրում ենք թռիչքային իրավունք»,-ասաց Ռեւազյանը:

Խոսելով իր կատարած քայլերի մասին, Ռեւազյանը նշեց, որ Սինգապուրում մասնակցել է 120 երկրների քաղավիացիաների մարմինների ղեկավարների հանդիպմանը, տարբեր երկրներում կարեւոր հանդիպումներ է ունեցել. «Այն, որ ես շատ եմ ճանապարհորդել, բերել է նրան, որ օրինակ, Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն է մեզ տրամադրում, Չինաստանի քաղավիացիան անվճար կրթություն է տրամադրում: Միաժամանակ, ես կարողացել եմ ներգրավել շատ ուժեղ մասնագետների: Սինգապուրի քաղավիացիան պատվիրակություն կուղարկի Հայաստան եւ կոնկրետ օդանավակայանի անվտանգությամբ կզբաղվի, այսինքն կհասկանանք՝ ինչ խնդիրներ ունենք, ոնց կարող ենք դրանք լուծել այն էլ անվճար»,-ասաց Ռեւազյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ