News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շատ կարեւոր է նոր ավիաընկերություններ Հայաստան բերելը. երբ ես աշխատանքի անցա, խոստացա, որ Հայաստանը կճանաչվի ամբողջ աշխարհում ավիացիայի ոլորտում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

«Ես շատ հպարտ եմ, որ չկա աշխարհում քաղավիացիայի պետ, որը չիմանա Հայաստանի մասին: Ես համարյա բոլորի հետ շփվել եմ ու դա կոնկրետ արդյունքների բերել է: Օրինակ, «Կապա» ընկերությունը, որ վերլուծություններով է զբաղվում ավիացիայի ոլորտում, ինքը հետազոտել է մեր շուկան, ապացուցել է, որ մենք  շուկա ունենք, հնարավորություններ ունենք նոր ընկերություններ բերելու, եւ այդ վերլուծությունն ուղարկել է որոշում կայացնողներին»,-ասաց նա:

Տաթեւիկ ռեւազյանը կարեւորեց փոքր ավիացիայի ոլորտի զարգացումը՝ նշելով, որ այս տարի գրանցել են երկու փոքր օդանավ. «Նաեւ մտադիր ենք օրենքը փոխել, որովհետեւ այսօր գրեթե անհնար է դարձել գերթեթեւ օդանավերը Հայաստանում շահագործելը:

Շատ կարեւոր է նոր ավիաուղիներ բերել, հատկապես լոուքոսթերներ: Մենք կոնկրետ օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու օդի փողի հետ կապված: Ոլորտում խոչընդոտներից մեկն այն է, որ ծախսերը շատ բարձր են Հայաստանում: Եվ «Զվարթնոցի» սակագներն են բարձր, եւ օդի փողը (10 հազար դրամ) քիչ գումար չէ:

Մենք առաջարկում ենք օդի փողը հանել, նոր ուղղությունների համար, որովհետեւ երբ ավիաընկերությունը նոր ուղղություն է զարգացնում, դա շատ ռիսկային է իր համար: Մեզ պարզ ասել են, որ եթե մենք այս օրենքն ընդունենք, միաժամանակ «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի իր սակագները իջեցնել, իրենք մուտք կգործեն շուկա 2020 թվականի ամռանը:

Օրինակ, «RyanAir»-ը պատվիրել է 226 հատ «Մաքս» օդանավ, եւ եթե ուշացում լինի, հնարավոր է՝ իրենք էլ ավելի ուշ մուտք գործեն մեր շուկա»,-ընդգծեց Տաթեւիկ Ռեւազյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ