News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից  տուժած Ռուզաննա Հակոբյանի եւ Գագիկ Ղուկասյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. նրանք գիտակից վիճակում են,  առողջական վիճակում մի փոքր դրական դինամիկա է նկատվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

Նա նշեց, որ հիվանդները այս պահին թունավորման փուլում են գտնվում, եւ 15-20 օրից նոր կարելի է ճգնաժամային փուլը հաղթահարված համարել. «Գագիկը հնարավոր է մինչեւ շաբաթվա վերջ տեղափոխվբի հիվանդասենյակ, Ռուզաննա մի փոքր ուշ կտեղափոխվի»:

Նշենք, որ 37-ամյա Ռուզաննա Հակոբյանը եւ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը Սուրենավան գյուղից են:

NEWS.am–ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն էլ հայտնեց, որ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Վայք քաղաքի 46–ամյակնոջ վիճակը կայուն է, նա տեղափոխվել է հիվանդասենյակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով մահացել է 6 հոգի, 13 քաղաքացի հոսպիտալացվել էր։

Վթարից 4 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ