News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, որը վերաբերում է դատական համակարգին, վեթինգին ու Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարությանը:

«Ազգային օրակարգ»-ի հայտարարությունում ասվում է.

«Դեռեւս երկու ամիս առաջ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը դատապարտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջապակելու կոչը, իսկ մեկ ամիս առաջ էլ՝ Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը Սահմանադրական դատարանի գործող նախագահ՝ հետևողականորեն կոչ անելով Հայաստանի Հանրապետության պետական իշխանության բոլոր մարմիններին՝ խստագույնս պահպանել Սահմանադրությունը, և թույլ չտալ նրա խախտման միջոցով երկրում գործող իրավակարգի տապալում։

Այս հարցերին անդրադարձել է նաեւ Վենետիկի հանձնաժողովը: Այն իր հունիսի 21-22-ի՝ 119-րդ նստաշրջանում Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո արձանագրվել է, որ Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը մտահոգիչ է, Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը ողջամիտ չէ, և Սահմանադրական դատարանի գործող կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը հստակ եւ աներկբա է:

Զուգահեռաբար, Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ Կառավարությունը պայմանավորվածության են եկել առ այն, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար, և փոխարենը պետք է իրականացնել կարգապահական նորմերի և դատավորների սեփականության հայտարարագրման գործընթացի խստացում՝ գործող օրենսդրության շրջանակներում։

 «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի այս արձանագրությունը եւ եւս մեկ անգամ հույս հայտնում, որ Հայաստանի Հանրապետության պետական իշխանության բոլոր մարմինները և քաղաքական ուժերը այսուհետ խստագույնս կհետեւեն Սահմանադրությանը, և վտանգի տակ չեն դնի երկրում գործող իրավակարգը։

Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի գործող քաղաքական ուժերին՝ համագործակցել երկրում համակարգային դատաիրավական բարեփոխումների իրականացման նպատակով, և միասնական ջանքերով հասնել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ