News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նորից պարել է հանրության առջեւ: Տեսանյութը հրապարակել են սոցցանցերի օգտատերերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Հոլովակը նկարահանվել է Henley փառատոնին: Կադրերում երեւում է, թե ինչպես է Բրիտանիայի վարչապետը երգում եւ ռիթմիկ շարժում ձեռքերը ABBA խմբի Dancing Queen հիթի ներքո:

Մեյի պարերը բազմիցս ուշադրության են արժանացել սոցցանցերի օգտատերերի կողմից:

Այսպիսով, անցյալ տարի նա պարել էր Քեյփթաունում միջնակարգ դպրոցի աշակերտների հետ, որից հետո սոցցանցերում նրան համեմատել էին «Ֆուտուրամայից ռոբոտի հետ»:

Ավելի ուշ ելույթ ունենալով Պահպանողական կուսակցության համագումարին նա դուրս էր եկել ամբիոնի մոտ եւ կրկին պարել հենց Dancing Queen-ի ներքո: Այդ ժամանակ օգտատերերեը նրան համեմատել էին միստեր Բինի կին տեսակի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ