News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Հայաստանը երկրորդ ԱԷԿ-ի կարիք ունի: Հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԷԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը:

Փորձագետի խոսքով՝ ԱԷԿ-ն իր գործունակությունը ցույց տվեց 90-ականներին, երբ նորից գործարկվեց, նրա շահագործումը Հրազդանի ՋԷԿ-ի համեմատ 4 անգամ ավելի էժան է:

«Այսօր չկա որեւէ երաշխիք, որ նման վթար կրկին չի լինի: Այնուամենայնիվ, անթույլատրելի է ապատեղեկատվության տարածումը մինչեւ  համապարփակ ուսումնասիրության ավարտը՝  գործողությունների ծրագրի հետագա ներկայացմամբ: Վթարի պատճառները կարող են եւ լուրջ լինել եւ ոչ այնքան, որոնք սակայն, նույնպես կարող են նմանատիպ հետեւանքների հանգեցնել», - նշեց նա:

Ազատյանը շեշտեց, որ երկրի էներգետիկ համակարգը պետք է կարգի բերել, հավելելով, որ անհրաժեշտ միջոցների ձեռնարկման դեպքում, հնարավոր կլիներ խուսափել էլեկտրականության անջատումից:

Նշենք, որ հուլիսի 10-ին վթարի հետեւանքով անջատվել էին Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ինչը ողջ հանրապետությունով էներգետիկ խափանման պատճաառ էր դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը կարգադրել է առավելագույնս արագացնել Թուրքիայում ատոմային նախագծերի իրականացումը
Թուրքիայի համար «մեծ նշանակություն ունի պետության տարածքում ԱԷԿ-ների նախագծերի հաջող եւ անվտանգ իրականացումը»…
Սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 1,32 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 55,19 դոլար…
Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը պայմանավորվել են միասնական էներգահամակարգի մասին
Համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 12-ին...
Նավթի համաշխարհային գները կրկին նվազում են
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 1,19 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 56,42 դոլար…
Երեւանի եւ Հրազդանի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 14-ին կդադարեցվի
Գազանջատման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով...
Նավթի համաշխարհային գները նորից նվազում են
WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.13 տոկոսով եւ մեկ բարելի դիմաց կազմել 54.86 դոլար...
Ամենաշատ