News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Սեւանի ջրի թունավոր լինելու մասին լուրերը տուրիստական ընկերությունների կողմից կազմակերպված շոու է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Սեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց  «Ընտանեկան լողափ» հանգստյան գոտու սեփականատեր Շահեն Ասատրյանը։ 

«Անցած տարվա հանգստացողների 2 տոկոսն է այս տարի Սեւանում հանգստանում։ Անցած տարի ազատ տեղի չունեինք, այս տարի էլ մարդ չի գալիս»,– շեշտեց նա։

Շահեն Ասատրյանը նշում է՝ իրենց երեխաներն են լողանում Սեւանում, ապա հարցնում՝ ինչո՞ւ չեն թունավորվում, եթե թունավոր է Սեւանի ջուրը։

«Ափում ոչ միայն ջրիմուռ չկա, ոչ միայն  ջուրը կեղտոտ չէ, այլ այս տարի ավելի մաքուր է»,–նշեց «Ընտանեկան լողափ» հանգստյան գոտու սեփականատերը։

Նա վստահ է՝ դիտավորություն կա այս ամենում. «Տուրիստական ընկերություններն ամեն ինչ անում են, որ մարդկանց տանեն Քոբուլետի»։

Ցուցարարները նաեւ վրդովված են՝ եթե Սեւանի ջուրը թունավոր է, ինչո՞ւ են այդ ջրով Արարատյան դաշտավայրը ոռոգում։

Ցուցարարները հանդիպել են Սեւանի քաղաքապետի եւ Գեղարքունիքի մարզպետւի հետ, ցուցարարների խոսքով՝ նրանք զանգում են առողջապահության նախարարին եւ շրջակա միջավայրի նախարարին, սակայն չգիտեն՝ կգան նախարարները եւ կհանդիպեն ցուցարարների հետ։

Ցուցարարները քաղաքապետարանի դիմաց ակցիա անելուց հետո հիմա ցույցը շարունակում են Երեւան–Սեւան մայրուղու «Գայի պոստ» կոչվող հատվածում եւ պահանջում են կառավարության ներկայացուցիչներից հայտարարել, որ Սեւանի ջուրը թունավոր չէ եւ վտանգավոր չէ լողալու համար։  Մայրուղում մեծ թվով մեքենաներ  եւ բեռնարատարներ են կանգնեցված։ Այստեղ որոշակի ոստիկանական ուժեր են կենտրոնացած։ Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ իրավիճակը մի պահ լարվեց, քաշքշոց սկսվեց ոստիկանների հետ, սակայն հետո հանդարտվեց։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ