News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Վենետիկի հանձնաժողովը Վենետիկում հունիսի 21-22-ը 119-րդ լիագումար նիստի արդյունքներով հրապարակել է փաստաթուղթ, որում անդրադարձել է Հայաստանում կատարվող իրադարձություններին:

Ստորեւ ներկայացնում ենք փաստաթղթում  Հայաստանի վերաբերյալ հոդվածի տեքստը.

Պարոն Մարկերտը հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանում խաղաղ հեղափոխություն է տեղի ունեցել, որը համպատասխանում  Սահմանադրության նորմերին: Սակայն դատական իշխանությունը շատերի կողմից գնահատվել է որպես կոռումպացված եւ նախորդ իշխանության ժամանակների նման:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  կտրուկ քննադատության էր ենթարկել դատարաններին եւ իր կողմնակիցներին կոչ արել արգելափակել դատարանների շենքերը եւ վերափոխել դատական իշխանությունը:

Հանձնաժողովի ղեկավարը վարչապետին հասցեագրված նամակում նշել է, որ դատարանների նկատմամբ ակնհայտ  անսվտահություն կա եւ որ ցանկացած միջոց պետք է իրականացվի Սահմանադրությանը եւ  միջազգային չափանիշներին համապատասխան:

Հայաստանի իշխանությունների հրավերով՝ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենի, ինչպես նաեւ հանձնաժողովի քարտուղարի գլխավորությամբ դատական համակարգի բարեփոխումների քննարկման համար այցելել է Հայաստան:

Կողմերը պայմանավորվել են, որ գործող դատավորների  համընդհանուր վեթինգը  օգտակար եւ անհրաժեշտ չէ: Դրա փոխարեն հարկավոր է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը եւ կապ հաստատել եկամուտների հայտարարագրերի համակարգի հետ:

Դրա համար Հայաստանի դատական օրենսգրքում հարկավոր է մինչեւ հուլիսի վերջ փոփոխություններ կատարել:

Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերել այդ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի շտապ եզրակացության ստացման հարցում, սակայն դեռ պաշտոնական դիմում չեն ներկայացրել, քանի որ փոփոխությունները պատրաստ չէին:

Ընդլայնված կազմի բյուրոն իր նիստին նախաձեռնել էր շտապ եզրակացության նախապատրաստումը: Հանձնաժողովը թույլատրել էր շտապ եզրակացություն պատրաստել Հայաստանի դատական օրենսգրքի բարեփոխման մասին, որը մինչեւ հոկտեմբերի լիագումար նիստը ուղղված կլինի  դիմող մարմիններին:

Հանձնաժողովը նաեւ տեղեկացվել է այն մասին, որ Սահմանադրական դատարանի նորից ընտրված դատավորը կասկածի տակ է դրել 9 դատավորներից 7-ի օրինականությունը, որոնք ընտրվել են մինչեւ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների ուժի մեջ մտնելը:

Նրա խոսքով՝ նրանք ընտրվել են ՍԴ անդամների կողմից, իսկ նոր տեքստում հիշատակվել են ՍԴ դատավորները:

Սահմանադրության վերանայված 231-րդ հոդվածը, այնուամենայնիվ հստակ եւ անվիճելի կերպով նշում է, որ մինչեւ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը  ՍԴ նշանակված ղեկավարը եւ անդամները պետք է շարունակեն իրենց պաշտոնները զբաղեցնել մինչեւ 2005 թվականի Սահամանդրությունում նշված լիազորությունների ժամկետի ավարտը:

Մտահոգություն է առաջացնում այն, որ դատավորի այս հայտարարությունը ողջունել է խորհրդարանը եւ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության սպառնալիք գոյություն ունի:

Հանձնաժողովը Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջ. Բուքիքիոյին լիազորել է հետեւել տվյալ հարցի շուրջ զարգացումներին եւ անհրաժեշտության դեպքում հրապարակային ելույթով հանդես գալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ