News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ-ում տիրող ներկա քաղաքական դասավորությունը թույլ է տալիս իշխանություններին ընդունել օրենքներ, որոնց ընդդիմությունն ու հասարակությունը կարող են կողմ չլինել, դրա համար նախընտրելի կլիներ ոչ թե բացարձակ մեծամասնության առկայությունը խորհրդարանում, այլ մանդատների ավելի հավասարակշռված բաշխումը «Իմ քայլը» դաշինքի եւ ընդդիմության միջեւ։ Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նա ավելացրեց, որ օրինագծերի 27 տոկոսը նախաձեռնել են պատգամավորները, ինչն աննախադեպ ցուցանիշ է, քանի որ սովորաբար այդ թիվը փոքր է։ «Սակայն պետք է աշխատել, որպեսզի թիվը մոտենա նրան, որը բխում է կառավարությունից։ Ընդունվել են օրենքներ, որոնք հանգեցրել են որոշակի տեղաշարժերի հանրային կյանքում, բայց խնդիրներ էլ են մնացել։ Մասնավորապես, կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների հարցը առաջ է բերել ընդդիմության որոշակի քննադատությունը, բայց օրինագիծն, այնուամենայնիվ, ստացել է խորհրդարանի հավանությունը, չնայած այն բանին, որ մենք պնդում էինք պահպանել գյուղտնտնախարարությունը որպես ինքնուրույն գերատեսչություն։ Թե որքանով էր այդ որոշումը ճիշտ՝ ցույց կտա ժամանակը»,- նշել է Բագրատյանը։

Պատգամավորը նկատել է, որ խորհրդարանական ընդդիմությունն այսօր պահանջում է ավելի շատ վերահսկողական գործառույթներ, մասնավորապես, այնպիսի գերատեսչություններում, ինչպիսին են Հանրային ծառայությունները կարգավորող կոմիտեն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն, բայց իշխանություններն առայժմ չեն շտապում նման փոփոխություններ կատարել։

Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանն ունի զարգացման մեծ մարդկային պոտենցիալ, եւ պետք է ավելի թափանցիկ կադրային քաղաքականություն վարել՝ բնակչության ավելի լայն շերտերին ներգրավելով, ինչը կհանգեցնի դրական փոփոխությունների եւ կնվազեցնի բնակչության քննադատության մակարդակը։

«Կարեւոր է նաեւ, որ քաղաքացիները դառնան ավելի պահանջկոտ իշխանությունների հանդեպ։ Համապատասխան կառուցողական մթնոլորտի ձեւավորման պարագայում կարելի է լայն քննարկման դնել մշակույթի, էկոլոգիայի, գյուղատնտեսության ոլորտների հրատապ խնդիրները։ Բայց այդ քննարկումները պետք է անցկացվեն առանց փոխադարձ վիրավորանքները, այդ թվում սոցցանցերում»,- ավելացրել է Սերգեյ Բագրատյանը։

Անդրադառնալով Ղարաբաղի շուրջ իրավիճակին՝ նա ասաց, որ պետք է ստեղծել միասնական համախմբված ազգային պլատֆորմ՝ օգտագործելով սփյուռքի ներուժը, որպեսզի իրականացվեն ընդհանուր ձգտումները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ