News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ստամբուլյան կոնվենցիան հարցի բարձրացումից հետո այն գտնվում է ուսումնասիրությունների փուլում։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 15-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե Ստամբուլյան կոնվենցիան հակասություն ունիՍահմանադրության հետ։

Ըստ Թաթոյանի՝ բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է. «Այստեղ համագործակցում ենք Փաստաբանների պալատի, ԱԺ պատգամավորների հետ, մոնիթորինգ ենք անում մտահոգությունները: Այս պահին ես չեմ կարող վերջնական եզրահանգում անել։ Ուզում եմ հատուկ նշել՝ կանանց հանդեպ բռնության, ընտանիքում բռնության և առհասարակ բռնության վերաբերյալ վիճակագրությունը մտահոգիչ է Հայաստանում, դրա դեմ պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն: Հարցը շատ համակարգային է։  Ինչ վերաբերում է կոնվենցիային, ապա ուսումնասիրելուց ու ամբողջական պատկեր կազմելուց հետո հնարավոր կլինի գնահատական տալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ