News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների փաթեթը՝ ի պատասխան Անկարայի կողմից ռուսական զենիթահրթիռային Ս-400 համակարգերի գնման, կընդունվի օրերս։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Դոնալդ Թրամփի խորհրդականների թիմը դիտարկել է պատժամիջոցների երեք փաթեթ։ Բայց թե որոնց վրա են կանգ առել՝ առայժմ չի ճշտվում։

Այժմ պլանը պետք է հաստատվի Թրամփի կողմից։ Թուրքիան, որը ԱՄՆ-ի հետ միասին մտնում է ՆԱՏՕ կազմի մեջ, հուլիսի 12-ից սկսել է ստանալ ռուսական Ս-400 ԶՀՀ մասեր։ Վաշինգտոնը հայտարարում է, որ ռուսական սպառազինությունը վտանգներ է պարունակում Պենտագոնի թանկարժեք նախագծերի համար։

Ռուսաստանը եւ Թուրքիան ստորագրել են պայմանագիր 2017-ին Ս-400-ների մատակարարման մասին։ Գործարքի գումարը կազմել է 2,5 մլրդ դոլար։ Գործարքի պատճառով Վաշինգտոնը հրաժարվել է Անկարային մատակարարել հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ի պատասխան ընդգծել է, որ Անկարան մինչեւ հիմա շահագրգռված է ամերիկյան կործանիչների ձեռքբերման հարցում։ Միեւնույն ժամանակ, Էրդողանը պնդում է, որ ռուսական Ս-400-ները երկրի ազգային անվտանգության հարց են, դրա համար Ռուսաստանի հետ պայմանագրերն այս առիթով հարցականի տակ չեն դրվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ