News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը այսօր՝ հուլիսի 15-ին, եկել են «Ֆլամինգո» հանրային լողափ եւ որպես ֆլեշմոբ լողում են քիչ առաջ բողոքող տնտեսվարողների հետ, որոնք պնդում էին, որ առողջապահության նախարարն ու շրջակա միջավայրի նախարարը պետք է հերքեն այն տեղեկությունը, թե լճի ջուրը թունավոր է։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ լիճը «ծաղկել» է. «Կլիմայի տաքացման եւ մի շարք այլ խնդիրների հետեւանքով 1960-ականներից ջրիմուտների ծաղկումը մասսայական է դարձել, որը բոլորին քայլեր ձեռնարկելու ազդակ է»։

Նա, սակայն, շեշտեց՝ փորձաքննության արդյունքները ցույց են տալիս, որ ամեն հաջորդ փորձաքննության արդյունք ավելի լավն է, քան նախորդը։

Մարզպետի խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում այդ խնդրի լուծումը լճի մակարդակի բարձրացումը կարող է լինել, բայց ափերի մաքրման հետ միաժամանակ։

Տպել
Ամենաշատ