News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը եւ նրա մայրը՝ Լյուդմիլա Սահակյանցը որոշել են դուրս գալ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից, նրանք միությունից դուրս գալու դիմում են գրել։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սահակյանցը։

Նրա խոսքով՝ այսպիսի որոշում են կայացրել, քանի որ չեն ուզում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանի հետ մի կառույցի մասնիկը լինել.  «Որոշել եմ դուրս գալ ՀՀ Կինեմատոգրաֆիստների միությունից, քանի որ միության նախագահը Հարություն Խաչատրյանն է, ով  երկար տարիներ փորձում էր «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ ցուցադրել ֆիլմեր, որոնք ես համարում եմ անընդունելի։ Վերջապես նա հասավ իր նպատակին, այս փառատոնին ցուցադրվեց թուրքական ֆիլմ, ադրբեջանական ֆիլմ, թուրքական բանակի մասին ֆիլմ, եւ այդ ամենի ֆոնին եղավ տրանսգենդերի մասին ֆիլմի պատմությունը, որը նույնիսկ մրցանակ ստացավ։ Իմ դիմումը պատասխանն էր այս ամենին, քանի որ ես չեմ ուզում լինել մի միության մասնիկ, որի նախագահը Հարություն Խաչատրյանն է, որը նպաստել է, որ այդ ֆիլմը ցուցադրվի եւ մրցանակ ստանա։ Ուստի ես գնացի այդ քայլին՝ ցույց տալու համար, որ չեմ կիսում այն ամենը, ինչ կատարվում է»։

Հարցին՝ միայն Հարություն Խաչատրյանն է պատասխանատո՞ւ այդ ֆիլմերի ցուցադրության համար, Դավիթ Սահակյանցը արձագանքեց. «Ոչ, բայց ես կարծում եմ, որ այդ ամենի մասնիկն է Հարություն Խաչատրյանը եւ պատասխանատուն էլ հենց Հարություն Խաչատրյանն է»։

Հետաքրքրվեցինք՝ եթե Հարություն Խաչատրյանը հեռանա, պատրա՞ստ է վերադառնալ միություն, նա նշեց, որ դրա մասին չի մտածել. «Կինոմատոգրաֆիստների միությունը անհասկանալի կառուց է դարձել, եթե նախկինում Ռուսաստանի կինոգործիչների միության հետ շփում կար, այդ գրքույկով հնարավոր էր մտնել ցանկացած կինո արարտադրող ստուդիա ՌԴ–ում, հիմա այդ ամենը նմանվում է ֆարսի, ընդհանրապես միությունը իր կառուցվածքը պետք է փոխի եւ նոր գործելաոճ ընտրի իր համար։ Ընդհանարապես ես վերադառնալու մասին չեմ մտածում։ Շատ գործեր ունեմ, որոնք կարող եմ հանգիստ անել՝ չլինելով այդ միության անդամ»։

Դավիթ Սահակյանցը փոխանցեց, որ մայրը՝ տիկին Սահակյանցը, որը 30 տարի եղել է միության անդամ, նույն պատճառներով է ցանկանում լքել միությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայում պատրաստվում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին
Հանդիպման մասնակիցները մտքեր են արտահայտել Փարաջանովի ստեղծագործության հետահայաց ցուցադրությունների, կինոցուցադրությունների և այլ...
Համագործակցության հուշագիրը նոր ազդակ և լիցքեր կհաղորդի կինոոլորտի զարգացմանը. Ժաննա Անդրեասյան
Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է այս տարի նշվող Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերին և կինոոլորտում իրականացված...
ժամանակակից կինոյի զարգացման մարտահրավերները. միջազգային սեմինար Երևանում
Սեմինարի մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու ԱՊՀ անդամ տարբեր երկրներում արտադրված ֆիլմեր, ծանոթանալու Հայաստանում ստեղծված…
Հայ կինոյի 100-ամյակին նվիրված կինոծրագիր Ամստերդամում՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված հայերի
«Ֆիլմադարան» ՀԿ-ի և նիդերլանդցի կինոքննադատ Հյուգո Էմերզաելի…
Հոլիվուդյան ֆիլմերը սխալ կերպար են ստեղծել
Յուրաքանչյուր գլադիատոր ամիսներ շարունակ վերապատրաստվել է
Հոլիվուդի դերասանները դադարեցնում են գործադուլը. 1 մլրդ դոլարի համաձայնություն է ձեռք բերվել
Նախնական համաձայնությունը ձեռք է բերվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ