News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 17
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Մերձմոսկովյան ոստիկանները Լյուբերցիի ռեստորաններից մեկում կալանել են 32 մարդու քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ, «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ մերձմոսկովյան գերատեսչության մամուլի ծառայության պետ Տատյանա Պետրովան։

Բոլոր կալանվածների համար կազմվել են վարչական արձանագրություններ մանր խուլիգանության եւ ոստիկանությանը չհնազանդվելու մասին (ՌԴ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի հոդված 20.1, մաս 2)։ Գործողությանը մասնակցել են Ռուսաստանի ՆԳՆ Գլխավոր վարչության Մոսկվայի մարզի քրեական հետախուզության վարչության եւ Ռուսաստանի միջմունիցիպալ «Լյուբերեցկոյե» վարչության աշխատակիցները։

Մինչ այդ քրեական հեղինակությունների կալանման մասին «Ինտերֆաքսին» տեղեկացրել էր աղբյուրը։ Նրա տվյալներով՝ կալանվել են մի քանի մարդիկ, ներառյալ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) թոռը։ Ասլան Ուսոյանը սպանվել է 2013 թվականի հունվարին։ ՌՔԿ-ում հաստատել են «օրենքով գող» Օլեգ Շիշկանովի կալանման մասին տեղեկությունը, որը հայտնի է «Շիշկան» մականունով։

Շիշկանովը կասկածվում է 2012-ին Ռամենսկի շրջանի օրենսդիր ժողովի պատգամավոր Տատյանա Սիդորովայի եւ նրա հարազատների առեւանգման եւ սպանության մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեր Էրգիր» ռեստորանի լողավազանում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել․․․
Դաժան սպանության «պատվիրատուն» համաներմամբ է ազատ արձակվել. մանրամասներ՝ աղմկոտ սպանության գործից
Շիրակի մարզում տեղի ունեցած սպանությունը պատվիրելու համար հետախուզվող 45-ամյա Ռուբեն Սարգսյանին, որն առավել հայտնի է «Ուդի» մականվամբ, մինչ օրս չեն հայտնաբերել...
Իտալիայի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՊԵԿ պաշտոնյային կաշառելու փորձի համար. գործը դատարանում է
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան․․․
Ոստիկաններին տեսնելով, խումբը դիմել է փախուստի. մեկ անձ ձերբակալվել է
Ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել է 34-ամյա տղամարդ...
«Օրենքով գողն» առաջին անգամ դիմել է ՆԳՆ եւ հրաժարվել այդ տիտղոսից
Օլեգ Մուխամեթշին-Դեգտյարյովը գողական աշխարհի պատմության մեջ է մտել որպես «կարգավիճակի հոդվածը» մտցնելուց հետո առաջին կամավոր հրաժարվողը…
Գերմանիայում մաքսատան աշխատակիցները հայտնաբերել են մանկական տակդիրների մեջ 20 հազար եվրո թաքցրած թուրքի
Տղամարդուն հաջողվել է ապացուցել, որ այդ գումարը նա տանում է Գերմանիայում բնակվող իր հայրենակիցների համար...