News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Վրաց-հայկական սահմանի «Սադախլո» մաքսակետում կալանել են Հայաստանի քաղաքացու, որը փորձում էր ռադիոակտիվ նյութեր տեղափոխել Ռուսաստան, այսօր տեղեկացրել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Քննության տվյալներով՝ Հայաստանի քաղաքացին, որը բեռնատար միկրոավտոբուս էր վարում, փորձում էր չորս փաթեթում փաթեթավորված «թորիում» նյութ անցկացնել Հայաստանից Ռուսաստան Վրաստանի տարածքով։ «Առգրավված նյութը վտանգավոր է մարդու կյանքի եւ առողջության համար»,- ընդգծվում է Վրաստանի ՊԱԾ հաղորդագրությունում։

Փորձաքննությունը պարզել է, որ փաթեթների ընդհանուր քաշը կազմում է 71,63 կիլոգրամ, եւ դրանք պարունակում են ռադիոակտիվ «Թորիում 232» իզոտոպ, որը պատկանում է միջուկային նյութերի կարգին։

Ճառագայթման չափաբաժնի հզորությունը փաթեթների մակերեսին կազմում էր ժամում 18 միկրոզիվերտ։

Կալանավորվել է բեռի տերը՝ Հայաստանի քաղաքացի Միլիտոս Մ.-ն։ Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։

Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի գլխավոր քննչական վարչությունը վարում է միջուկային նյութեր ունենալու եւ դրանց ապօրինի տեղափոխման փաստի քննությունը։ Հոդվածը նախատեսում է պատիժ 5-10 տարի ազատազրկում։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ դեսպանատան իրավաբանը շուտով կտեսակցի ՀՀ քաղաքացու հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը որոշեց կալանավորել ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց
Հիշեցնենք, հոկտեմբերի լույս 16-ի գիշերը միջադեպ է տեղի ունեցել Ազատության հրապարակում, որի հետեւանքով ծառայողական ...
ԱՄԷ-ի Ինտերպոլի կողմից հետախուզվող Սիրիայի քաղաքացին հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Նա 2009 թ. հուլիսի 28-ից հետախուզվում էր Արաբական Միացյալ Էմիրությունների Ինտերպոլի կողմից․․․
ԱՄՆ սահմանային պարեկային ծառայության՝ մանկապղծության մեջ մեղադրվող նախկին գործակալը ճանաչել է իր մեղքը
Տղամարդուն 15-30 տարվա ազատազրկում է սպառնում...
Գանգստերական հրաձգություն Մեքսիկայում. Հայտնաբերվել է թմրաբարոն Էլ Չապոյի որդու գտնվելու վայրը
Քանի որ թմրակարտելի անդամները գերազանցություն ունեին, ուժայինները հարձակումը հետ են մղել եւ որոշել գործողությունը դադարեցնել…
Երեխաների առեւտրով զբաղվող թաիլանդացին դատապարտվել է ռեկորդային 374 տարվա ազատազրկման
Կոդսապը մեղավոր է ճանաչվել պոռնոգրաֆիայի նպատակներով երեխաների առեւտրի համար․․․
Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ
Կրակոցներից վնասվել են նշված շենքի բակում կայանված Honda Fit մակնիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաների կողային ապակիները․․․
Ամենաշատ