News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ հաճախորդները գործարքներ կատարելու նպատակով այսուհետ կարող են Earlyone հավելվածի միջոցով նախապես հերթագրվել և մասնաճյուղում սպասարկվել իրենց նախընտրած ժամին՝ առանց հավելյալ ժամանակ վատնելու:

Նոր ծառայությունը զգալիորեն կտնտեսի Բանկի հաճախորդների ժամանակը և ավելի հարմարավետ կդարձնի մասնաճյուղ այցելումը:

Earlyone ծառայությանը միանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներբեռնել Earlyone բջջային հավելվածը AppStore/PlayMarket-ից, ընտրել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ դաշտը՝ նախընտրելով մասնաճյուղը, ամսաթիվը և ժամը, այնուհետև հավելվածի միջոցով ավտոմատ ստանալով կտրոնի համարը:

Մոտենալով մասնաճյուղ` հաճախորդը պետք է ընտրի հերթերի կառավարման համակարգի էկրանին ՙԲջջային կտրոնի հաստատում՚ դաշտը, մուտքագրի հավելվածով նախապես ստացած իր կտրոնի համարը, որից հետո ամրագրված ժամին կարող է սպասարկվել համապատասխան պատուհանի մոտ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ մասնաճյուղերի ցանկը, որտեղ հնարավոր է սպասարկվել Earlyone-ի միջոցով, ներկայացված է հավելվածում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ