News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Հարցին՝ Երեւանի քաղաքապետի դժգոհությունը վերջինիս աշխատանքի հետ կապված որեւէ կապ ունի՞ Խաչիկ Հակոբյանի ազատման դիմումի հետ, արդյոք նրան չեն հորդորել, որ ազատման դիմում գրի,  քաղաքապետի մամուլի խոսնակը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ քաղաքապետը դժգոհ է եղել պարոն Հակոբյանի աշխատանքից, քաղաքապետը դժգոհություն հայտնել է կանաչապատման աշխատանքների ընթացքի հետ կապված, բայց դա չի նշանակում, որ քաղաքապետը դժգոհ է եղել Խաչիկ Հակոբյանի աշխատանքից, պարոն Հակոբյանն ինքն է աշխատանքից ազատվելու  ցանկություն հայտնել, որեւէ հորդոր կամ առավել եւս ճնշում չի եղել»։

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նրա դիմում դեռ չի մակագրվել եւ աշխատանքից ազատման դիմումը կապ չունի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատանքների հետ. «Քաղաքապետ Հայկ Մարությանը դրական է գնահատում կենտրոնի աշխատանքները»։

 

Տպել
Ամենաշատ