News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեր քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվ անցկացնել իրենց հանգիստը Սեւանա լճի լողափերում, քանի որ ջուրն այնտեղ մաքուր է եւ ոչ մի սպառնալիք չի ներկայացնում: Հուլիսի 15-ին լրագրողերի հետ հանդիպմանն այս մասին ասաց  ԲՀԿ խոհրդարանական կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ դժվարություններ կան միայն Վարդենիս եւ Մարտունի քաղաքների շրջակայքում, որտեղ գետերում մաքրիչ աշխատանքների հետ կապված խնդիր կա, որն առաջացել է նախորդ իշխանությունների սխալ գործողությունների հետեւանքով:

«Իրավիճակի վրա ազդել է նաեւ ջերամստիճանային ֆոնի բարձրացումը: Որպեսզի խուսափենք խնդրի լոկալից գլոբալի անցմանը, հարկավոր է միջոցներ ձեռնարկել, այդ թվում նաեւ իրավական: Նախեւառաջ հարկավոր է ներգրավվել նաեւ միջազգային գործընկերներին եւ բազմակողմանի լաբորատոր հետազոտություն անցկացնել: Բացի այդ  հարկավոր է վերանայել օրենքը, որը Կառավարությանը հնարավորություն է տալիս  լճում արտակաևրգ իրավիճակի ծագման դեպքում որոշակի գործողություններ անցկացնել  եւ իմպերատիվ նորմ ներդնել, որպեսզի իշխանությունները պարտադիր կարգով արձագանքեն:

Կարեւոր է նաեւ կոնկրետցանել Սեւանի համար արտակարգ դրություն հասկացությունը», - ասաց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ