News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանիայում 50 ֆունտ սթերլինգ արժողությամբ նոր թղթադրամի վրա կհայտնվի բրիտանացի մաթեմատիկոս եւ գաղտնագիր Ալան Թյուրինգի դիմանկարը, հայտնել է Անգլիայի բանկի ղեկավար Մարտ Կառնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

50 ֆունտ սթերլինգ թղթադրամի վրա պատկերվող պատմական անձի ընտրության մրցույթը հայտարարվել էր 2018-ի նոյեմբերին:  Նոր թղթադրամները շրջանառության մեջ կհայտնվեն 2021 թվականի վերջին:

Սա կլինի նոր դրամանշանների շարքում վերջին թղթադրամը, որը պատրաստված է պոլիմերիային նյութերի օգտագործմամբ:

Սպասվում է, որ 2020-ին 20 ֆունտ արժողությամբ պլաստիկ թղթադրամներ կթողարկվեն:

 «Ալան Թյուրինգը նշանավոր մաթեմատիկոս է, որի աշխատանքը էականորեն ազդել է մեր  այսօրվա ապրելակերպի վրա:

Համակարգչային գիտության եւ արհեստական ինտելեկտի հայրը, պատերազմի հերոսը բեկումնային եւ երկարատեւ ներդրում է ունեցել  (Բրիտանիայի զարգացման մեջ)», - ասել է Կառնին ներկայացնելով մրցույթի արդյունք ները:

Թյուրինգը մասնավորապես հայտնի է նրանով, որ մաթեմատիկոսների խմբի կազմում կարողացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կոտրել գերմանական զինված ուժերի գաղտնագրերը:

2017-ի սեպտեմբերին Անգլիայի բանկը շրջանառության մեջ էր դրել պոլիմերային նյութերից պատրաստված նոր 10 ֆունտ արժողությամբ թղթադրամ: Մեկ տարի առաջ շրջանառության մեջ էր դրվել պլաստիկ 5 ֆունտ արժողությամբ թղթադրամը, որի պատրաստման ժամանակ կենդանական ճարպեր էին օգտագործվել:

Այս փաստը Բրիտանիայում սկանդալ էր առաջացրել, վեգանները եւ որոշ կրոնական խմբերի ներկայացուցիչները Անգլիայի բանկին կոչ էին արել հրաժարվել նման թղթադրամների թողարկումից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ