News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անընդունելի է համարում կանանց հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը: Թրամփը քննադատել էր ԱՄՆ Կոնգրեսի «պրոգրեսիվ» դեմոկրատ կանանց:

Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վարչապետը կարծում է, որ այդ կանանց նկատմամբ օգտագործված արտահայտություններն անընդունելի են»,- նրա խոսքը մեջբերում է  Reuters-ը:

Կիրակի Թրամփը Twitter-ում գրել էր ԱՄՆ Կոնգրեսի «պրոգրեսիվ» դեմոկրատ կանանց մասին: Նա նրանց խորհուրդ էր տվել երկիրը կառավարելու խորհուրդների փոխարեն «հետ գնալ այնտեղ, որտեղից եկել են»:

Թրամփը չէր հստակեցրել, թե ում մասին է խոսքը, սակայն, NBC հեռուստաալիքի հաղորդմամբ, Թրամփը նման գրառում էր կատարել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի եւ Ստորին պալատից մի խումբ դեմոկրատների միջեւ լարվածության ֆոնին:

Անցած շաբաթ Թրամփը քննադատել էր նաեւ Մեյին՝ հայտարարելով, որ Brexit-ի հարցով նրա գործողությունները «խառնաշփոթ» են առաջացրել: Բացի այդ, նա «լավ նորություն» էր անվանել այն, որ Մեծ Բրիտանիան շուտով նոր վարչապետ կունենա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ