News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արդարադատության նախարարությունը հավատարիմ են մնում դատական իշխանության նկատմամբ վստահության վերականգնման նպատակով և դատական համակարգի առողջացմանը միտված խորքային բարեփոխումներ իրականացնելու մասին հայտարարված նպատակին և այդ նպատակին հասնելու համար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցման և ընդլայնման, ինչպես նաև դատավորների բարեվարքության և գույքային դրության գնահատման օբյեկտիվ կառուցակարգ մշակելու միջոցով իրականացման դիրքորոշմանը: 

Այդուհանդերձ, քանի որ ԵԽ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակությունը մամուլում շահարկումների տեղիք է տվել և մի շարք հարցեր առաջացրել, կարծում ենք, որ խնդիրն առավելապես վերաբերում է «վեթինգ» բառի մեկնաբանությանը և այն եղանակներին ու ձևին, որով այդ գործիքը կիրառվել է տարբեր երկրներում: Ի դեպ, առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին:

Արդարադատության նախարարությունը հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի,  եկամուտների   ծախսերի, շահերի  հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը: Ուստի, այս առումով որևէ խզում նախկինում արված հայտարարությունների և Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջև չկա:

Հատկանշական է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ լիագումար նստաշրջանին (Հունիսի 21-22, 2019թ) հաջորդել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այցը Ստրասբուրգ (հուլիսի 1-2-ը), որտեղ այս գաղափարներն առավել մանրամասնորեն ներկայացվել և քննարկվել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ:

Հանդիպումների ընթացքում նախարարը գործընկերներին ներկայացրել է նաև դատաիրավական ոլորտում Կառավարության մոտեցումները, կարճաժամկետ և երկրաժամկետ առաջնահերթությունները, լուծման հնարավոր ուղիները, որոնք հավանության են արժանացել բոլոր գործընկերների կողմից: Ավելին, գործընկերներին ներկայացվել է նաև, որ Արդարադատության նախարարությունը չի սահմանակվելու միայն կարճաժամկետ փոփոխություններով. ներկայում մշակման փուլում են գտնվում առավել համապարփակ և երկարաժամկետ բարեփոխումներին միտված և տրամաբանական կապի մեջ գտնվող 2 կարևոր ռազմավարական փաստաթղթեր՝ միտված դատաիրավական համակարգի բարեփոխմանն ու կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարին: Քաղաքականության այս համապարփակ փաստաթղթերը առաջիկայում կամփոփվեն և կներկայացվեն ավելի լայն հանրային քննարկման:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցում տեղ գտած անդրադարձին, ապա տեղեկացնենք, որ գործադիր իշխանությունը որևէ պաշտոնական դիրքորոշում դեռևս չի արտահայտել:

Հայտնենք նաև, որ հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժամանակ». Կանեւսկոյի զանգը՝ Սեյրան Սարոյանին. Իրավապահները պաշտպանել են գեներալին. մանրամասներ
Ըստ մեր աղբյուրի՝ Սարոյանին զանգահարել է հայտնի քրեական հեղինակություն Արտյոմ Կոնեւսկոյը եւ ցանկացել...
«Հրապարակ». Քաղավիացիայի հին մասնագետները հեռանում են. պատճառը Տաթեւիկ Ռեւազյանի աշխատաո՞ճն է
Ո՞րն է թռիչքային պիտանիության վարչության պետի ազատման պատճառը...
«Ժամանակ». Արտակ Դավթյանի դիրքերը խախուտ են. դեր ունի նաեւ նրա ջերմ հարաբերությունները ունի Խաչատուրովի հետ
Վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին է հանձնարարված հետեւել քննության այն մասին...
«Հրապարակ». Ինչու է լռում ԱԱԽ-ն Ամուլսարի հարցում. պատճառը Արմեն Գրիգորյանի դիրքորոշումն է
Զարմանալի է, բայց պետության անվտանգության պատասխանատու այս մարմինը ջայլամի քաղաքականություն է որդեգրել եւ փորձում է պատասխանատվություն չվերցնել իր վրա...
«Ժամանակ». Բակո Սահակյանն իրեն փոխարինողի փնտրտուքի մեջ է. ինչու Արայիկ Հարությունյանը հարմար չէ այդ դերի համար
Բայց Սահակյանը փնտրում է ոչ թե սոսկ իրավահաջորդի, ով կփոխարինի իրեն, այլ...
«Հրապարակ». Թեժ մրցակցություն՝ Արտաշատի ավագանու համար. Աբրահամյաններն էլ են որոշել հետ չմնալ
Երկու կողմն էլ յուրայինների են առաջադրելու, քաղաքապետը՝ քողարկված, մարզպետը՝ բացահայտ...
Ամենաշատ