News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի տնտեսության աճի տեմպերը շարունակում են դանդաղել: 2019 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով երկրի ՀՆԱ-ն տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2 տոկոսով անցյալ, հաղորդել է Պեկինում պետական վիճակագրական վարչությունը:

1992 թվականից հետո սա ամենացածր ցուցանիշն է, հաղորդում է  DW-ն:

Այս տարվա առաջին եռամսյակում Չինաստանի տնտեսությունն աճել է 6.4 տոկոսով, այսիսով առաջին կիսամյակի միջին ցուցանիշը կազմել է 6.3 տոկոս:

Վերլուծաբանները չինական  տնտեսության աճի դանդաղեցումը կապում են Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային կոնֆլիկտի հետ, որի ընթացքում  երկու կողմերը մի քանի փուլով մաքսատուրքեր էին կիրառել:

Փորձագետները ենթադրում են, որ Չինաստանի ՀՆԱ-ի աճը կշարունակի դանդաղել՝ չնայած իշխանությունների բոլոր միջոցներին:

«Երկրորդ կիսամյակում չինական տնտեսությունը կարող է միայն 6.0 կամ 6.1 տոկոսով աճել», - կարծում է Hwabao Trust  ընկերությունից մասնավորապես տնտեսագետ Նի Վեոնը:

2018 թ.-ին Չինաստանի ՀՆԱ-ն աճել էր 6.6 տոկոսով, նրա նրա աճը կազմել էր 6.8 տոկոս, 2016 թվականին `6.7 տոկոս:

Հունիսի վերջին Միացյալ Նահանգները եւ Չինաստանը համաձայնության էին  եկել առեւտրային պատերազմում ժամանակավոր հաշտության եւ հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ