News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանը բոլոր կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ իրանական միջուկային համաձայնագրին՝ հայտարարելով, որ  ԱՄՆ-ն պետք է հարգի մյուսների շահերը եւ հրաժարվի առավելագույն ճնշման իր մոտեցումից, հաղորդում է AP-ն:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ բոլոր կողմերը պետք է հանգստություն պահպանեն, զսպվածություն ցուցաբերեն եւ համապարփակ համաձայնագրի շրջանակում հավատարիմ մնան երկխոսության միջոցով խնդիրների լուծմանը»:

Նա ԱՄՆ ճնշումը  բնութագրել է որպես վերջին իրադարձությունների հիմնական պատճառ:

Նրա խոսքով՝ Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն կհրաժարվի իր սխալ մարտավարությունից, կհարգի մյուս կողմերի օրինական իրավունքները եւ շահերը եւ չի խոչընդոտի համաձայանագրի իրականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ