News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Լեւոն Շանթի ամենահին եւ ամենանոր հրատարակությունները ցուցադրվեցին Հայաստանի ազգային գրադարանում:

«Շանթը ծնվել է Թումանյանի հետ, ապրել Իսահակյանի չափ»,- Հայաստանի ազգային գրադարանում Լևոն Շանթի 150-ամյակին նվիրված ցուցադրություն-միջոցառմանը նշեց գրականգետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը՝ նկատելով, որ կենսագրական այս զուգահեռներները պատահական համընկնումներ չեն.  Շանթի կյանքն ու ստեղծագործությունը սերտ աղերսներ ունեն երկու հայ մեծերի հետ:

Անվանի գրող, բանաստեղծ, դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ, «Համազգային մշակութային հիմնադրամի» հիմնադիր Լևոն Շանթի (Լևոն Նաղաշպետյան կամ Լևոն Սեղբոսյան)  150-ամյակին նվիրված գրքերի ցուցադրությունը բացվեց Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակի միջոցառումների շրջանակում: Ազգային գրադարանի հարուստ հավաքածուից ցուցադրվեցին Լեւոն Շանթի ամենառաջինից գրքերից մինչեւ ամենավերջին հրատարակությունները՝ 1893-ին լույս տեսած «Լեռան աղջիկը» գրքից մինչև 21-րդ դարի երկրորդ տասնամյակում հրատարակված ինը հատորյակը, ինչպես նաեւ գրական թարգմանությունները,  գրողին վերաբերող աշխատություններ…

«Կարեւոր ցուցադրություն է: Կարծում եմ՝  նմանատիպ ցուցադրությունները շարունակական կլինեն Ազգային գրադարանում: Եթե անգամ մի մարդ  ինչ-որ նոր բան քաղի  ցուցադրություններից՝  կարող ենք  դրանք ստացված համարել»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը՝ հավելելով, որ իր համար, օրինակ, բացահայտում էր, որ Շանթը թարգմանել է Վոյնիչի «Բոռը»:

Գրականագետը ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից գրադարանին նվիրվեց Լեւոն Շանթի երկերի ժողովածուի վերջին 5 հատորները և ընդգծեց, որ Հայաստանի ազգային գրադարանը գրքերի ամենահուսալի պահոցն է:

Միջոցառմանը ներկա էր նաև քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը:  Նա անդրադարձավ Լևոն Շանթ քաղաքական գործչի գործունեությանը՝ նշելով, որ ցուցադրությունը լավ առիթ է  Շանթի դերը ևս մեկ անգամ արժևորելու և նրա գրական ու քաղաքական գործունեությանը  երիտասարդներին ծանոթացնելու համար:

Միջոցառումը  ուղեկցվեց  Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահի սյուներին և առաստաղին շարժապատկերների ցուցադրությամբ: Այնուհետեւ գրադարանի կինոսրահում ցուցադրվեց Լևոն Շանթի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմ:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ