News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսական С-400 համակարգերը գնելու եւ Վաշինգտոնի զգուշացումներն անտեսելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը կարող է վկայել ԱՄՆ-ի հետ նրա միության մշտական պառակտման եւ Անկարային պատժամիջոցներով պատժելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը ստուգելու  մասին, հաղորդում է NBC News-ը:

Թուրքիան ռուսական С-400-ի առաջին բաղադրիչները ստացել է նախորդ ուրբաթ: Վաշինգտոնը զգուշացրել է, որ Թուրքիան չի կարող միաժամանակ С-400 եւ ամերիկյան F-35 կործանիչներ ունենալ, քանի որ ԱՄՆ-ն կարծում է, որ ռուսական համակարգը սպառնալիք է ներկյաացնում անտեսանելի կորչանիչների համար:

Թուրքիան բախվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների վտանգի եւ F-35 ստեղծման ծրագրից դուրս մնալու հետ:

Արեւմտյան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ С-400 համակարգը տեղադրող  ռուս ինժեներները կարող են լրտեսել ամերիկյան արտադրության կործանիչներին, որոնք թռչում են Թուրքիայի Ինջիրլիկ ավիաբազայից, սակայն նրանք նախագիշծը դիտարկում են նաեւ որպես տրանսատլանտյան դաշինքը խզելու Մոսկվայի փորձ, ասվում է հոդվածում:

Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանը կարծում է, որ «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում լուրջ ճգնաժամ է սպասվում», որը «չի բարելավի առաջիկայում»:

Թուրքական խորհրդարանի նախկին անդամ, ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Այքան Էրդեմիրը NBC news-ին ասել է, որ վերջին իրադարձությունները «տրանսատլանտյան դաշինքից եւ Արեւելքի արժեքների եւ երկրների ավտորիտար դաշինքի նկատմամբ» Թուրքիայի կողմնորոշման մեջ զգալի առաջընթացի խորհրդանիշ են:

C-400-ը միակ խնդիրը չէ, որը սեպ է խրում ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ:

Էրդողանը ԱՄՆ-ի կոնֆլիկտի մեջ է հետ 2016 թվականի պետական հեղաշրջման փորձից հետո այլախոհության ճնշման պատճառով, Իրանի եւ Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների եւ ԻՊ դեմ պայքարող Սիրիայի քրդական ուժերի աջակցության պատճառով:

Մուսուլմանական աշխարհում եւ Մերձավոր Արեւելքում երբեմնի կենսականորեն կարեւոր ժողովրդավարական դաշնակից Թուրքիան դադարում է հուսալի դաշնակից լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ