News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպաններն Արմեն Դանիելյանից պահանջում են առաջին ատյանի դատարանին վերադարձնել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նյութերը, իսկ Դավիթ Գրիգորյանից պահանջում են՝ Վերաքննիչ ատյանից հետ պահանջել քրեական գործի նյութերը և  քննություն իրականցնել՝ անկախ նյութերը ստանալուց, քանի որ գործի նյութերը պաշտպաններն արդեն իսկ  էլեկտրոնային կրիչով տրամադրել են դատարանին։

Խուդոյանը նշեց, որ իրենք դիմումը Դավիթ Գրիգորյանին էին ներկայացրել նախքան նրա՝ արձակուրդ մեկնելը, սակայն մինչ այժմ դրա վերաբերյալ արձագանք չեն ստացել։

Բանն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանի՝ հունիսի 25-ի որոշումից հետո Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում նիստի օր չի նշանակվել։ Ավելի ուշ պարզ դարձավ նաեւ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում նախագահությամբ պետք է վերսկսվի գործի քննությունը, արձակուրդում է։ Այս ընթացքում Քոչարյանի պաշտպանները մի քանի անգամ խնդրել են Դավիթ Գրիգորյանին հրատապ նիստ նշանակել, սակայն արձագանք չեն ստացել։

Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։

Քոչարյանը երրորդ անգամ կալանավորվել է հունիսի 25-ին. Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ որոշել էր կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։

Իսկ հուլիսի 8–ին Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուների գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ որոշում էր կայացրել երեք հարցադրումներից երկուսը մերժել, իսկ մեկով՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության: Այս իրավիճակում ըստ Քոչարյանի պաշտպանների՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի և գործի վարույթը կասեցվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ