News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 24
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը


Մեզ դիմել էին Սեւանի հարակից բնակավայրերի բնակիչները, քանի որ մտահոգություններ ունեին Սեւանի հետ կապված մասնագետների՝ իրար հակասող հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին այսօր` հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով  Սեւանից փորձանմուշները Վրաստան ուղարկելու Սերգեյ Բագրատյանի եւ իր նախաձեռնությունը:

«Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածում՝ խորհուրդ տալով չլողալ, քանի որ կապտականաչավուն ջրիմուռները արտադրում են տոքսիններ, մեկ այլ բնապահպանների խումբ տարածում է հայտարարություն, որը հերքում է Առողջապահության նախարարության տարածած հայտարարությունը»,–նշեց նա։ Զոհրաբյանի խոսքով՝ քանի որ Սերգեյ Բագրատյանն ուներ որոշակի կապեր Վրաստանի փորձագիտական լաբորատորիայի հետ, իրենք երկրորդ կարծիքի համար վերցրել են փորձանմուշներ թե ջրից, թե ջրիմուռներից, որի պատասխանը 2–շաբաթյա ժամկետում կստացվի։

Պատգամավորի փոխանցմամբ՝ իրենք առաջիկայում Սեւանի հարցով քննարկում կհրավիրեն. «Վաղը չէ մյուսը մենք կհրավիրենք աշխատանքային քննարկում Սեւանի հետ կապված, մենք հրավեր կուղարկենք բոլոր ՀԿ–ներին, որոնք ասելիք ունեն։ Երեկ էլ մենք մինի–քննարկում ունեցանք Սեւանի հետ կապված եւ էլի կարծիքները տարբեր էին։ Մի մասը նշում էր, որ այս վիճակը հետեւանք է նրա, որ ձկների քանակը կտրուկ նվազել է, մյուս մասը կապում է եղանակային պայմանների հետ։ Մենք մասնագետներ չենք, կփորձենք լսել մասնագետների կարծիքը»։

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ ուզում են փոփոխություն կատարել Սեւանի մասին օրենքում. «Սեւանի մասին օրենքի 30-րդ հոդվածը նշում է, որ նման ֆորսմաժորային իրավիճակներում կարող են ստեղծվել հատուկ հանձնախումբ՝ Սեւանի հարցով զբաղվելու համար։ Մենք ուզում ենք փոխել օրենքի այդ կետը, որ ոչ թե լինի կարող է, այլ իմպերատիվ կերպով ստեղծվի հանձնախումբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ