Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ եւ ռազմատենչ վարքագիծը հանգեցրել է նրան, որ ռազմամոլությունը այդ երկրում համակել է նաև քաղաքացիական պաշտոնյաներին, այդ թվում` ինչքան էլ տարօրինակ լինի քաղաքացիական ավիացիայի ղեկավարին: Այս մասին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող այն սպառնալիքին, թե Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանում չվերթների դեպքում հայկական օդանավերը կենթարկվեն հրթիռակոծման:
«Հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության կարողությունները ի զորու են պաշտպանել մեր երկինքը, իսկ հակառակորդի ցանկացած արկածախնդրության փորձ կավարտվի նրա մեծ կորուստներով»,- ասել է նա: