News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիարդատեր, ներդրող Փիթեր Թիլը Կենտրոնական հետախուզական վարչությանն (ԿՀՎ) ու Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) կոչ է արել հետաքննել, թե արդյոք Google-ում չինական հետախուզություն չի ներթափանցել, հաղորդում է Axios-ը:

Facebook-ի խորհրդի անդամ Թիլը կենտրոնացել է 3 հարցի վրա, որոնք պետք է ուղղվեն տեխնոհսկային:

«Առաջին հերթին, քանի՞ արտասահմանյան հատուկ ծառայություն է ներթափանցել արհեստական ինտելեկտի Մանհեթենի ծրագիր: Երկրորդ հերթին, Google-ի ղեկավարությունը կարծո՞ւմ է, որ չինական հետախուզությունը ներթափանցել է ընկերություն»,- հետաքրքրվել է Թիլը:

Նա նաեւ Google-ին քննադատել է Չինաստանում աշխատանքի համար:  

«Եվ երրորդ, նրանք, կարծես, դավաճանական որոշում են կայացրել աշխատել չինացի, այլ թե ամերիկացի զինվորականների հետ»,- հավելել է նա:  

Անցած տարի  պարզվել է, որ ընկերությունն աշխատում է Չինաստանում ցենզուրայի որոնողական ծառայության թողարկման առնչությամբ վիճելի ծրագրի շուրջ:

Բացի այդ, Google-ը որոշել է չերկարաձգել ԱՄՆ ՊՆ-ի հետ պայմանագիրը, որի ժամկետը լրացել է այս տարվա սկզբին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ