News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին: Նա իր թեկնածությունը կառաջադրի Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում, հաղորդում է DW-ը:  

Նրա թեկնածությունը պետք է հաստատի Եվրախորհրդարանը:

Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ ինքը մտադիր է հրաժարվել պաշտոնից հուլիսի 17-ին՝ անկախ նրանից, թե իր թեկնածությունը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում կհաստատվի, թե՝ ոչ:

«Ես ցանկանում ստանալ Եվրախորհրդարանի վստահությունը: Անկախ քվեարկության արդյունքներից՝ մտադիր եմ լքել պաշտպանության նախարարի պաշտոնը: Բունդեսվերի հետ միասին անցկացրած տարիների համար երախտապարտ եմ»,- գրել է նա Twitter-ում:

Նրա թեկնածության հարցով քվեարկությունը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 16-ին: Հաղթանակի համար Ֆոն դեր Լյայենը պետք է ստանա 747 պատգամավոներից առնվազն 374-ի աջակցությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ