News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անգլիայի հարավ-արեւմտյան ափին հսկայական մեդուզա է հայտնաբերվել: Ֆոլմուտի մոտակայքում տակառի նման մեդուզային հայտնաբերել է հաղորդավոր եւ կենսաբան Լիզզի Դեյլին՝ այդ հանդիպումը «շունչը կտրող» անվանելով, հաղորդում է CNN-ը:

«Ինչպիսի անմոռանալի փորձ: Ես գիտեի, որ տակառի նման մեդուզաներն իսկապես չափերով մեծանում են, սակայն երբեք նման բան չէի տեսել»,- ասել է նա:

Դեյլին, որն ուսումնասիրել է ջրերն իր «Վայրի օվկիանոսի շաբաթ» արշավի շրջանակում, հավելել է, որ մեդուզան իր չափի է եղել:

The Wildlife Trusts-ի տվյալներով՝ մեդուզայի այդ տեսակը սովորաբար հասնում է մեկ մետրի եւ կշռում է 25 կգ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ