News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Իրանի միջուկային գործարքի մասնակիցները չեն կարծում, թե Թեհրանի խախտումները համաձայնագրի էական չպահպանում է, եւ մտադիր չեն վեճի կարգավորման մեխանիզմ թողարկել: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է Reuters-ը:

«Այս պահի դրությամբ համաձայնագրի մասնակիցներից որեւէ մեկը չի հայտնել այդ հոդվածը գործի դնելու մտադրության մասին, ինչը նշանակում է, որ տվյալ պահին որեւէ մեկը դա համաձայնագրի էական չպահպանում չի համարում»,- ասել է նա:

Նշենք, որ այդ մեխանիզմը ենթադրում է, որ միջուկային համաձայնությունների խախտումները պետք է վերացվեն դրա ակտիվացումից 65 օրվա ընթացքում: Դրանից հետո խնդիրը պետք է քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ պատժամիջոցների հնարավոր վերսկսման համար:

Մոգերինին նշել է, որ INSTEX ֆինանսական հատուկ մեխանիզմը բաց է այն երկրների համար, որոնք չեն մտնում ԵՄ կազմի մեջ:

«Այն բաց է երրորդ երկրների համար»,- ասել է նա: 

Բացի այդ, Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ը մտադիր է այդ մեխանիզմն առավել օպերատիվ եւ ֆունկցիոնալ դարձնել: Խոսելով միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակի մասին՝ Մոգերինին նշել է, որ համաձայնագրի այլընտրանք այսօր չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել