News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն համաձայնեցրել է Թուրքիայի դեմ քաղաքական եւ ֆինանսական պատժամիջոցները՝ կապված Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքների շարունակման հետ, հաղորդում է AFP-ը:

«Թուրքիայի հարցով որոշումներն ընդունված են, դրանք կհրապարակվեն մոտակա ժամերին»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Լուրջ միջոցների թվում են 2020թ. Թուրքիայի համար հատկացված 145,8 մլն եվրոյով չափով եվրոպական հիմնադրամների կրճատումը: Ինչպես նաեւ, եվրոպական ներդրումային բանկին խնդրել են վերանայել Անկարային ֆինանսական աջակցության տրամադրման պայմանները:

Ակնկալվում է նաեւ, որ ԵՄ-ն կվնազեցնի Թուրքիայի հետ երկխոսության մակարդակը:

Ավելի վաղ ԵՄ-ը Թուրքիային զգուշացրել էր հնարավոր պատժամիջոցների մասին, եթե չդադարեցնի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքները: Անկարան երկորդ նավն էր ուղարկել Կիպրոսի ափերի մոտ՝ չնայած ԵՄ զգուշացումներին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ