News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իշխանության ներկայացուցիչների այսօրվա հայտարարությունների ողջ ներկապնակը եւս մեկ անգամ ցավալիորեն դարձավ այն բանի վկայությունը, որ այս մարդիկ բացարձակապես չեն կարողանում լսել այլընտրանքային կարծիք՝ նույնիսկ, եթե խոսքը միջազգային հեղինակավոր կառույցի մասին է, որի առջեւ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է մի շարք պարտավորություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ արձագանքելով իշխանության ներկայացուցիչների եւ աջակիցների մեկնաբանություններին Վենետիկի հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ։

Նրա գրառման մեջ նաեւ ասված է․

«Փոխարենը իրենց ոճին համապատասխան իշխանությունները բոլոր քննարկումները իջեցրեցին այն մակարդակի, թե որտեղից է «շահարկողների» ձեռքում հայտնվել «հույժ» գաղտնի փաստաթուղթը եւ փաստաթուղթը արձանագրություն է, թե արձանագրություն չէ։ Անընդհատ թմբկահարում եք, որ ժողովրդի իշխանություն եք, սակայն ձեռք եք բերում համաձայնություններ եւ դրանք այնպես թաքցնում նույն ժողովրդից, որ միակ տարբերակը «շահարկողների» համար մնում է հրապարակել այն, ինչ դուք այդքան խնամքով թաքցնում եք։

Իմիջայլոց, միակողմանի շահարկումների մասին խոսելուց առաջ, պետք է ուշադրություն դարձնեիք, որ պատահական չէր, որ հրապարակվել էր նաեւ ամբողջական անգլերեն տեքստը։ Որպիսի երկկողմանի «շահարկեք» ու ոչ «կցկտուր» մեկնաբանեք։

Հ.Գ.Արդարադատության երիտասարդ նախարարին հորդորում եմ հայտարարություններից առաջ երկար կշռադատել, ասում են, օգտակար է։ Իր համար միշտ եղել է։

Այսօրվա ոչ կուսակցական կարգավիճակս թույլ է տալիս մի բան ասել հաստատ՝ նախկին իշխանությունները ներկայիս իշխանությունների նկատմամբ հաստատ ունեն նվազագույնը մեկ ակնհայտ առավելություն։ Այն պատգամավորները, որոնք ոչինչ չէին հասկանում ԵԽ-ից, Վենետիկի հանձնաժողովից, դրա փաստաթղթերից, արդ մարմինների գործունեությունից երբեք, լսում եք, երբեք չէին մեկնաբանում Վենետիկի հանձնաժողովի եւ այլ միջազգային կառույցների գնահատականները։ Նույնը մաղթում եմ Ձեր նույնատիպ պատգամավորներին։ Իսկ քավոր սանիկների աջակցությունը միմյանց չեմ էլ մեկնաբանի։

Հ.Գ.Գ. Նիկոլ Փաշինյանին մի ներքաշեք ձեր ձախողումների մեջ։ Դուք ամեն անգամ ստիպում եք, որ նա իր անձնական հեղինակության եւ վստահության շնորհիվ փրկի ձեզ ձախողումներից՝ ստիպելով իրեն անել հերթական սխալը։ Վարչապետը գործադիր իշխանության գլուխ է եւ ՍԴ-ի հետ կապված հայտարարություններ չի կարող անել, չպիտի անի, վերջապես պետք չի, որ անի։ Այսպիսի կողմնակիցների եւ աջակիցների պարագայում Նիկոլ Փաշինյանին նույնիսկ թշնամիներ պետք չեն։

Գիտեմ, որ միջանձնային շփումներում գերադասում եք ցույց չտալ, որ կարդում եք իմ կամ այլ կարծիք հայտնողների գրառումները, ամեն մի գրառման մեջ անձնավորված հետք եք ման գալիս, բայց դա ոչ միայն «քաղաքական իմբեցիլիզմի» այլ նաեւ խիստ պարզունակ մոտեցման մասին է խոսում։ Դրանից ոչ ասվածի արձագանքը ոչ էլ ազդեցությունը չի փոխվում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ