News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ԱԻՆ «911» ծառայությանը հուլիսի 15-ին, ժամը 16:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 38 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻն լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են ՎԱԶ-2106 (վարորդ՝ Ա.Ս., ծնված 1987 թ.), Toyota Land Cruiser Prado (վարորդ՝ Ս.Բ., ծնված 1937 թ.) և Dodge Caliber (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Վ.Ս.-ն (ծնված 2016 թ.), հոսպիտալացվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ, որտեղ, անցնելով համապատասխան հետազոտություն, դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օդապարուկը խլել է փոքրիկ աղջկա կյանքը
Վերջին դեպքում չորս տարեկան աղջիկը հոր հետ ուղեւորվում էր դեպի տաճար, երբ օդապարուկի պարանը կտրել էր նրա կոկորդը…
Թբիլիսյան խճուղում բախվել են 2 «Opel»-ներ․ կան տուժածներ
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Արսեն Հ.) և «Opel Corsa» մակնիշի (վարորդ՝ Գուրգեն Մ.) ավտոմեքենաները․․․
Երեկ անկանոն բաներ արվեցին, որոնք վտանգ առաջացրին հրշեջի համար. Ֆելիքս Ցոլակյանը՝ «Մալաթիա մոլի» հրդեհի մասին
Նախարարը նշեց, որ հրդեհաշիջման աշխատանքներին երբեմն խանգարում են անեւ քաղաքաշինական նորմերի խախտումը…
Վրաերթ Շարուրի փողոցում. հետիոտնը հոսպիտալացվել է
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Հ.) վրաերթի է ենթարկել հետիոտն Սուսաննա Վ.-ին․․․
Վթար՝ Գեղարքունիքում. բախվել են Mercedes-ն ու Niva-ն․ 4 հոգի հոսպիտալացվել է
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու նրանց ուղևորներ, 25-ամյա Ա. Մ.-ն, 25-ամյա Հ. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակ բժշկական կենտրոն․․․
Արագածոտնի մարզում փայտով բարձված ЗИЛ-ը, բախվելով Opel-ին, կողաշրջվել է․ կա վիրավոր (ֆոտո)
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ