News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Ի թիվս այլ հարցերի,  օրակարգում է եղել նաեւ «ԱԺ աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը» փոխելու հարցը։ Քննարկումն անցել է թեժ մթնոլորտում,  «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանն իմքայլականներին մեղադրել են ԱԺ աշխատակազմի «անցանկալիներից» ազատվելու եւ այն յուրայիններով համալրելու մեջ։ Որոշմանը կողմ է քվեարկել «Իմ քայլի» 9 անդամ, 2 դեմ՝ ԼՀԿ-ից, իսկ ԲՀԿ-ն ձեռնպահ է եղել։

Ընդունված որոշման համաձայն՝ իրավական եւ տնտեսական փորձաքննության բաժինները կմիավորվեն, կձեւավորվի նոր բաժին՝ «Փորձագիտության եւ վերլուծության վարչություն» անունով։ Իշխանականների փաստարկը եղել է այն, որ ոչ մի լուրջ իրավաբան կամ տնտեսագետ ԱԺ-ում չի համաձայնի 100 հազար դրամով աշխատանքի անցնել, ուստի պետք է վարչություն ձեւավորել եւ հրավիրել բարձր աշխատավարձով պրոֆեսիոնալների։

Դոնոր կազմակերպությունների միջոցով էլ կհոգան աշխատավարձերի հարցը։ Առաջարկվել է ընդդիմադիրներին՝ ներկայացնել նախագիծ, չափորոշիչներ, որոնց հիման վրա կձեւավորվի նոր վարչությունը, սակայն ԼՀԿ-ականները պնդել են իրենցը՝ նույնիսկ այն բանից հետո, երբ ասվել է, որ խոշորամասշտաբ ատեստացիա կանցկացվի։

Ըստ որոշման՝ ԱԺ անձնակազմի կառավարման վարչությունը կվերանվանվի մարդկային ռեսուրսների կառավարման, լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հասարակայնության հետ կապի եւ հաղորդակցության, քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժինը կմիանա ընդհանուր բաժնի հետ՝ կկոչվի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ