Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 15-ին, ժամը 17:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի թիվ տներից մեկի բակ շուն է մտել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բռնել են շանը և տեղափոխել անվտանգ տարածք: