News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանը կարող է վերանայել ուրանի հարստացման մասին իր որոշումը «մի քանի ժամվա ընթացքում», ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Դա կարող է վերանայվել մի քանի ժամվա ընթացքում»,- ասել է Զարիֆը NBC-ի հարցազրույցում։

Հեռուստաալիքի հարցին, թե չի վախենում արդյոք Իրանը, որ «կրակի հետ է խաղում», Զարիֆն առարկել է՝ ասելով, որ ԱՄՆ-ն է խաղում կրակի հետ՝ դուրս գալով միջուկային գործարքից։

«Մենք համաձայնագիր ունեինք, այն ներառում էր միջոցներ, եթե մի կողմը սկսեր այն խախտել... Մենք ազատ կարող ենք դադարեցնել դրա մասնակի կատարումը»,- ասել է Զարիֆը։

«Մենք միջուկային զենք չենք ստեղծի։ Եթե ցանկանայինք անել դա, արած կլինեինք»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ Իրանը չի ցանկանում կատարել ԱՄՆ պահանջներն այն մասին, որպեսզի գործարքը վերանայվի։ «Եթե սկսենք զիջել անօրինական պահանջներին, դրանք վերջ չեն ունենա»,- ասել է Զարիֆը։

Նրան նաեւ հարցրել են, թե ինչու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել, որ որոշում է կայացրել հարվածել Իրանին՝ ի պատասխան խփված ամերիկյան անօդաչու սարքի, բայց հետո մտափոխվել է։ «Իմ ըմբռնումն այսպիսին է, որ բանականությունը հաղթանակեց, մարդիկ եկան այն եզրակացության, որ դա չի լինի սահմանափակ գործողություն»,- ասել է Զարիֆը։ Նման բացատրություն է առաջարկել նաեւ Թրամփը, որի խոսքով՝ նման հարվածի հետեւանքով կզոհվեին մարդիկ, եւ Իրանին հատուցումը անհամամասնական կլիներ։

Միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու մեկ տարուց հետո Իրանը մայիսին հայտարարեց, որ դադարեցնում է ԳՀՀԾ մի շարք կետերի կատարումը ուրանի հարստացման եւ ծանր ջրի մասով։ Իրանը գերազանցել է ցածր հարստացված ուրանի պաշարների շեմը 300 կիլոգրամով։ Թեհրանի իշխանությունները հետագայում հայտարարեցին միջուկային գործարքի պարտավորությունների դադարեցման երկրորդ փուլի մասին՝ կապված այն բանի հետ, որ ԳՀՀԾ անդամ երկրները չկարողացան 60 օրվա ընթացքում կատարել Թեհրանի պահանջները։ Համաձայն վերջերս արված հաղորդագրությունների՝ Իրանն արդեն ուրանի հարստացման մակարդակը հասցրել է 4,5 տոկոսի (միջուկային գործարքի շեմը 3,67 տոկոսն էր)։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հունիսին տեղեկացրել էր, որ իրանցի զինվորականները խփել են ամերիկյան անօդաչու սարքն այն բանից հետո, երբ այն խախտել էր Իրանի օդային տարածքը։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ ՌԾՈւ անօդաչու սարքը խփվել է Հորմուզի նեղուցի վրա միջազգային օդային տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ