News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ է գործում: Այս մասին Կիտոյում Էկվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիայի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Ալան Դունկանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի ոչ մի երկրի, որտեղ գործում է մահապատիժ: Երկու երկրների միջեւ այդ հարցով համաձայնություն է ձեռք բերվել», - երկուշաբթի Դանկանի խոսքը մեջբերում է EFE գործակալությունը:

Ասանժը 2006 թվականին հիմնադրել է WikiLeaks- ը, որտեղ հրապարակվում է մի շարք կառավարությունների, այդ թվում ԱՄՆ-ի կառավարության  գործունեության մասին գաղտնի տեղեկատվություն: Վախենալով Շվեդիայից ԱՄՆ-ին արտահանձնելուց, որտեղ երկու կին նրան մեղադրել էին սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության համար, նա 2012 թ. ապաստան էր խնրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը եւ գրեթե յոթ տարի անընդմեջ այնտեղ էր գտնվում:

Ապրիլին Էկվադորը հրաժարվել էր նրան այլեւս ապաստան տրամադրել, որից հետո Ասանժը ձերբակալվել էր ոստիկանության կողմից 2012 թ. կարգադրագրով  Լոնդոնի դատարան չներկայանալու ամար, ինչպես նաեւ 2018 թվականին Վաշինգտոնի կողմից բրիտանական իշխանություններին արտահանձնման մասին ուղարկված դիմումի հիման վրա:

Մայիսի 1-ին Լոնդոնի դատարանը Ասանժին դատապարտել էր 50 շաբաթվա ազատազրկման  գրավի դիմաց ազատ արձակման պայմանների խախտման համար: Քննվում է նաեւ  Միացյալ Նահանգներին նրան արտահանձնելու դիմումը, որտեղ, ըստ ԱՄՆ  արդարադատության նախարարության ներկայացված մեղադրանքների, WikiLeaks- ի հիմնադրին  հաքերային գործունեության համար մինչեւ 175 տարվա ազատազրկում է սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ