News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 16-ին անցկացվում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից նախաձեռնած քննարկում: Դրան մասնակցում են գերատեսչության ղեկավար Զարուհի Բաթոյանը, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սկզբում «Իմ քայլը»  իշխող դաշինքից ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հանդես եկավ ներածական խոսքով:

«Ես ուրախ եմ, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանի տարբեր մարզերում բնակվող կանանց եւ  այդ ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների միջոցով ծանոթանում է առկա խնդիրներին եւ մեր ուշադրությունը կենտրոնացնում է դրանց վրա», - ասաց Նազարյանը:

Խորհրդարանի փոխնախագահը նշեց, որ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների խնդիրն է տեղեկացնել  երկրի տարբեր մարզերում բնակվող քաղաքացիներին առկա խնդիրների մասին, այնուհետեւ դրանց լուծմանն ուղղված համապատասխան քաղաքականություն ձեւավորել:

Նա շեշտեց, որ կանանց խնդիրներից շատերի մասին փորձում են չխոսել: «Վերջերս մենք ականատես եղանք կանանց նկատմամբ բռնության թեմայով հանրային քննարկումների անցկացման ժամանակ դիմադրությանը», - դժգոհեց պատգամավորը` հավելելով, որ այս խնդիրների շատերը  սոցիալական բաղադրիչ ունեն՝ սոցիալական խնդիրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ