News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայում անընդհատ ցնցվող կանցլերին սկսել են կասկածել ալկոհոլիզմի մեջ։ Այս մասին ասել է Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Պետր Բիստրոնը, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Նրա խոսքով՝ Գերմանիայի բնակիչներն ամենուրեք քննարկում են Մերկելի մշտական դողը։ Նրանց կարծիքով՝ դա, հավանաբար, ալկոհոլիզմի նշան է։

«Իսկ գուցե անգամ Պարկինսոնի հիվանդության»,- ավելացրել է Բիստրոնը։

Պատգամավորը խորհուրդ է տվել կանցլերին զբաղվել առողջությամբ, քանի որ հանրության առջեւ նրա ցնցումներն արդեն երեք անգամ ի ցույց են դրվել։ Բացի այդ, նա ընդգծել է, որ Մերկելը պետք է նաեւ բուժզննում անցնի։

«Բունդեսթագում, ինչպես եւ ամբողջ գերմանական հասարակությունում, լուրեր են պտտվում, իբր, «կանցլերի դողը» ալկոհոլիզմի նշան է, իսկ գուցե անգամ Պարկինսոնի հիվանդության։ Բայց եւ այնպես, Մերկելը պետք է բուժզննման ենթարկվի գոնե այն բանի համար, որպեսզի հասկանա, թե ինչ հետեւանքների կարող է բախվել տիկին կանցլերը (նրա հետ միասին եւ ամբողջ երկիրը), եթե հիվանդությունը խորանա,- համոզված է Բիստրոնը։- Իսկ առայժմ, ցավոք, Մերկելի վիճակը կարելի է համեմատել Եվրամիության ներկա վիճակի հետ. երկու դեպքում էլ խնդիրներն ակնհայտ են, բայց երկու դեպքում էլ դրանք միայն անտեսվում են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ